ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները կասկածյալներին բերման ենթարկեցին Սունդուկյան փողոցից

Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սունդուկյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 օտարերկրացու: Նրանցից մեկի տաբատի գրպանից հայտնաբերվել է պլաստմասսե գլանակ՝ կրիստալ թմրանյութի նմանվող մոտ 1,05 գ զանգվածով, այլումինե թիթեղով 1 փաթեթ՝ նույն տեսակի թմրանյութի նմանվող մոտ 3,18 գ զանգվածով և 1 պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ սփայս թմրանյութի նմանվող զանգվածով լցված 4 թղթյա փաթեթ էր՝ ընդհանուր մոտ 1,23 գ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: