Բերման ենթարկվեց Խորենացու փողոցից
04.01.2022 12:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 3-ին, ժամը 17.15-ին, Երևանի Խորենացու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լևոն Ե.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: