Բերման ենթարկվեց Նորամարգից
04.12.2017 10:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 5.10-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լևոն Ս.-ին, որը հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-292 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 38-34-292 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: