Բերման ենթարկվեց Մաշտոցի պողոտայից
06.03.2018 15:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 5-ին, ժամը 19.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: