Բերման ենթարկվեց Վարդաշեն գյուղից
09.01.2018 12:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 9.05-ին, Վարդաշեն գյուղից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Աղասի Խ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: