Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
09.10.2018 14:10
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գավառ քաղաքի Սայադյան փողոցից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Առնակ Հ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: