Բերման ենթարկվեց Կոմիտասի պողոտայից
10.01.2017 11:25
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1973թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: