Հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից
11.12.2020 11:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Գոռ Հ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գոռ Հ.- ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: