ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվածը խոստովանեց կատարած գողությունները

12.04.2019 16:50 Գողություն

Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին գողացել է Քաջազնունի փողոցի 7 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անիվի կափարիչները, իսկ նույն շենքի բակից գողացել է մեկ այլ «Մերսեդես»-ի կողային հայելիները և նշված փողոցում գործող սուպերմարկետներից՝ «Արարատ» տեսակի 2 կոնյակ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`