Գողության փորձ կատարած կինը բերման է ենթարկվել
12.08.2019 15:42
Գողություն
Օգոստոսի 10-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, «Վերնիսաժից» ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի 26-ամյա մի բնակչուհուց փորձել է գողանալ դրամապանակը, սակայն իր կամքից անկախ՝ չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: