Բերման ենթարկվեց օդանավակայանի ժամանման սրահից
12.12.2017 12:52
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կարապետ Ն.-ին, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: