ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման են ենթարկվել հետախուզվողներ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին, ժամը 11.30-ին, Երևանի Շահսուվարյան փողոցի թիվ 8 տան մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Հայկ Մ.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մոլդովական փողոցի թիվ 24/2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 18.30-ին, Չարենցավան քաղաքից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արուսյակ Ս.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի /գողության հանցակցություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: