ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Բյուրեղավանից

Նոյեմբերի 15-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի թիվ 3 շենքի բակից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վահրամ Ս.-ն, որը նոյեմբերի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: