Բերման ենթարկվեց Ավան-Առինջից
23.11.2017 12:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 22-ին, ժամը 16.50-ին, Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի 3/12 շենքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գեղամ Ս.-ին, որը նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: