ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Լճափից

Սեպտեմբերի 24-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհից՝ Լճափ գյուղի հարակից տարածքից, բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 3.2 գ կշռով դեղնականաչավուն մանրացված զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն քաղել է Երևան-Մասիս ճամփեզրից իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: