ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը չսկսած՝ բռնվել է

Ապրիլի 23-ին, ժամը 11.10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր հարևանի տուն գող է մտել, որին բռնել են:
Մեկնած օպերատիվ խումբը Սպիտակի Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկել Սասուն Թ.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, պարսպի վրայով ցատկելով մտել է տան բակը և ցանկացել է մուտքի դուռը կամ պատուհանը բացելով՝ մտնել տուն ու գողություն անել, սակայն շների հաչոցը և մոտեցող մարդու ձայները լսելով՝ գողությունն ավարտին չի հասցրել, դիմել է փախուստի, բայց բռնվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`