Բերման ենթարկվեց Արմենակյան փողոցից
25.09.2017 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, Երևանի Արմենակյան փողոցի թիվ 35 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Քաջիկ Ա.-ն, որը սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: