ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Մերձավանից

Բերման ենթարկվեց Մերձավանից

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 18.50-ին, Մերձավան գյուղի Երիտասարդական փողոցի թիվ 41 տանը հայտնաբերել և բերման են ենթարկել 1994 թ. ծնված Կարեն Մ.-ին, որը մայիսի 4-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի (փաստաթղթի կեղծում) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: