Բերման ենթարկվեց հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու մեղադրանքով հետախուզվողը
27.11.2017 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 26-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ժամը 6.20-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Աննա Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: