Բերման ենթարկվեց Ձորաղբյուրից
28.07.2018 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 27-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները Ձորաղբյուր գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գոռ Մ.-ին, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: