Բերման է ենթարկվել Լմբատ 2-րդ թաղամասից
30.01.2017 11:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 28-ին, ժամը 21.15-ին, Արթիկ քաղաքի Լմբատ 2-րդ թաղամաս 10 շենքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Նիկոլայ Հ.-ն, որը 2011թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: