Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից
30.11.2017 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին, ժամը 18.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հայկ Ս.-ին, որը 2015թ. մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: