Բերման ենթարկվեց Գարեգին Նժդեհի փողոցից
30.11.2018 10:10
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 14.00-ին, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Վահան Ն.-ն, որը հունիսի 19-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: