Բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ ինքնաձիգ
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում մայիսի 30-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Բյուզանդի փողոցից, ինքնաձիգ կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 61-ամյա տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ ինքնաձիգ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: