Բերման ենթարկվեց Նորք-Մարաշից
05.01.2022 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 4-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորք-Մարաշի 2-րդ փողոցից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գառնիկ Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: