ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկված հետախուզվողի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Բերման ենթարկված հետախուզվողի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Ղազարոս Ա.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2,27 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգված: Ղազարոս Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատկանում է իրեն, իր օգտագործման համար է: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: