ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվածի խուզարկությամբ գողոն է հայտնաբերվել

Բերման ենթարկվածի խուզարկությամբ գողոն է հայտնաբերվել

Ոստիկանության Սևանի և Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 1-ին Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտ հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ռոստոմ Ա.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են մի քաղաքացուհու անվամբ բանկի կտրոն, բանկային և զեղչի քարտեր, 12 000 դրամ, բժշկական ապահովագրական քարտ: Ռոստոմ Ա.-ն հայտնել է, որ դրամապանակը օգոստոսի 1-ին գողացել է բժշկական կենտրոնի 1-ին հարկի միջանցքի պատուհանագոգին դրված պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Ռոստոմ Ա.-ն ձերբակալվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: