Հետախուզվողը բերման ենթարկվեց «Գյումրի» օդանավակայանից
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 28-ին, ժամը 19.50-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արա Հ.-ին, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արա Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: