Բնակարանագողերը ձերբակալվեցին
25.03.2015 09:45
Գողություն
Մարտի 21-ին, ժամը 15.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի, 1969 թ. ծնված Անահիտ Մ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանից գողացել են գազի կաթսա` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1973 թ. ծնված Սամվել Գ.-ն և 1974 թ. ծնված Կարեն Ղ.-ն:
Գողոնն առգրավված է:
Սամվել Գ.-ն և Կարեն Ղ.-ն ձերբակալված են:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: