ՇՆՈՐՎԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գերատեսչությունների ղեկավարներ և քաղաքացիներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այսօր բանակը մեր պարծանքն է, մեր լինելիության գրավականը, մեր անվտանգ վաղվա երաշխավորը: Շնորհավոր բոլորիս տոնը: Որպես պետության ու պետականության զինվոր` ոստիկանները լավ են հասկանում բանակի դերը, նրանցից շատերն են անցել ազատամարտի միջով, կերտել հաղթանակներ, և այսօր էլ նրանք բանակի կողքին են, մեր բանակի ամեն մի զինվորի կողքին, պահում ու պահպանում են թիկունքը, ներքին կարգուկանոնը, օրենքները: Պահում են ամեն օր ու ժամ` վերահսկելով ներքին օպերատիվ վիճակը: