Բնակարանի խուզարկությամբ թմրամիջոց և փամփուշտ է հայտնաբերվել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1942 թ. ծնված Հեկտոր Բ.-ի բնակարանում, որտեղ պատշգամբի ծաղկամանների մեջ հայտնաբերվել են 30 և 50 սմ բարձրության կանեփի բույսեր, իսկ միջանցքի պահոցից՝ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի մեկ փամփուշտ:
Ըստ Հեկտոր Բ.-ի հայտարարության` փամփուշտը բերել է 90-ականներին, Արցախից, իսկ կանեփի բույսերն աճեցրել է իր ծանոթ Սամվել Խ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: