Բնակարանի խուզարկությամբ՝ հոգեներգործուն 200 դեղահաբ է հայտնաբերվել սառնարանում
05.03.2015 15:06
Թմրամիջոցի հայտնաբերում
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` մարտի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Մայիս Գ.-ի տանը: Սառնարանից հայտնաբերվել է «լորազեպամ» և «ամինազին» տեսակի գործարանային փաթեթավորմամբ հոգեներգործուն 100-ական դեղահաբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: