Բնակարանի խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել
15.06.2016 17:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունիսի 14-ին, ժամը 13-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1988 թ. ծնված Հովակիմ Կ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող զենք` առանց գործարանային համարի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: