1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարան էր մտել, երբ տանտերերը քնած էին. Էրեբունու ոստիկանների բացահայտումը

21.03.2022 12:57 Գողություն

Մարտի 11-ին Մուրացանի փողոցում բնակարանային գողություն էր եղել: Բնակարանագողն իր հանցավոր արհեստում ոչ միայն հմուտ էր, այլև գործել էր խիստ համարձակ: Ուշ գիշերով, երբ տան անդամները քնած էին, հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, գողացել հեռուստացույց, էլեկտրոնային գրքույկ, փող ու ոսկի: Տանտիրուհին միայն առավոտյան էր նկատել կատարվածը ու ահազանգել էր 1-02:
Գողությունը կատարած անձին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Էրեբունու քրեական հետախույզները տեղեկություններ ստացան կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանի Պռոշյան փողոցի 47-ամյա բնակիչը իր բարեկամներից մեկի «Մերսեդես» մակնիշի մեքենայով էր գողոնը տեղափոխել: Կատարվածի վերաբերյալ բավարար փաստեր ձեռք բերելուց հետո մարտի 16-ին 47-ամյա տղամարդը, որը բնակարանային գողության մեղադրանքով նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին: Նա կալանավորվել է։ Հայտնաբերվել է նաև մեքենան վարած անձը, որը ստորագրությամբ բաց է թողնվել։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: