1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բռնվեց հանցանքի վայրում

23.01.2023 11:31 Գողություն
Բռնվեց հանցանքի վայրում

Հունվարի 22-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի բնակարանի ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է ներսում մարդ լինի: Միքայելյան փողոցի նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Նրանք բնակարանում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել մի տղամարդու: Բաժնում պարզվել է, որ 47-ամյա ապարանցին տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրել, մուտք էր գործել 2-րդ հարկի բնակարան, սակայն հանցարարքն ավարտին չէր հասցրել՝ բռնվել էր Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների կողմից:
Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: