ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

26.03.2024 16:12 Գողություն


Մարտի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել է հաղորդում, որ վերջին օրերին անհայտ անձը Փարաքար գյուղի Փափազյան փողոցում ցանկապատի վրայով անցնելով՝ հրել-բացել է կիսակառույց շինության պատուհանը, մտել և կատարել գողություն։
Մարտի 10-ին ստացվեց նմանատիպ նոր հաղորդում. վերջին շաբաթվա ընթացքում Մուսառել գյուղի չբնակեցված տան խոհանոցի պատուհանը հրել-բացելու միջոցով անհայտ անձը մտել, տակնուվրա էր արել իրերը և կատարել գողություն։
Մարտի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց նոր հաղորդում. գողություն է կատարվել Մերձավան գյուղի կիսակառույց մի շինությունից։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզեցին, որ նշված բնակարանային գողությունները կատարել են Երևանի բնակիչ 48 և 19 տարեկան երկու տղամարդիկ:
Մարտի 19-ին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Րաֆֆու փողոցում նրանք ձերբակալվեցին և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք խոստովանել են նաև, որ մարտի կեսերին Մերձավան գյուղի կիսակառույց մի շինությունից գողացել են պղնձյա մալուխներ, էլեկտրական սղոց, էլեկտրական երկու մուրճ, իսկ մարտի սկզբին Փարաքարի կիսակառույց շինության տարածքից գողացել են լողավազանի համար նախատեսված ջրի պոմպ և այլ պարագաներ։
Մեքենայի և ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: