ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանագողը հանցանքը խոստովանել է

25.07.2014 12:13 Գողություն

Հուլիսի 24-ին, ժամը 16.45-ին, Կապան քաղաքի Սյունիք թաղամասի մի բնակչուհի ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 07.00-ից մինչև ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը վնասելով` իր բնակարանից գողացել են սպասք, կենցաղային այլ իրեր ու պարագաներ` պատճառելով նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1971 թ. ծնված Գարիկ Մ.-ն, որը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: