1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանագողին հայտնաբերեցին

16.06.2014 11:23 Գողություն

Հունիսի 11-ին, ժամը 13.30-ին, ՌԴ քաղաքացի, 1956 թ. ծնված Լյուդմիլա Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ 2003 թ. սեպտեմբերի 10-ից մինչև ս/թ. հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տնից իր բացակայության հանգամանքից, ննջասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելով և պատուհանը բացելով` գողացել են գորգ, սառնարան, անկողնային պարագաներ և այլ տնտեսական ապրանքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ն:
Ըստ Կարապետ Կ.-ի հայտարարության` գողոնը մասամբ գտնվում է իր տանը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: