ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանագողին ձերբակալեցին

27.08.2014 11:58 Գողություն

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղի կենտրոնական ճանապարհից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Էդվարդ Ե.-ին:
Պարզվել է, որ նա օգոստոսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, պատուհանը հրել բացելով` ապօրինի մուտք է գործել Նոր Խարբերդ գյուղի տներից մեկը և գողացել «LG» տեսակի հեռուստացույց և տնտեսական տարբեր ապրանքներ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Էդվարդ Ե.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: