ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողերը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին

12.09.2013 12:06 Գողություն
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 1965 թ. ծնված  Ամալյա Հ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 08.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են 170.000 դրամ և 200 դոլար:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, հարմարեցված բանալիով դուռը բացելով և բնակարան մուտք գործելով, կատարել են 1985 թ. ծնված Սեդրակ Ս.-ն և  1982 թ. ծնված  Վահագն Հ.-ն: 
Գողոնն առգրավված է:
Սեդրակ Ս.-ն և  Վահագն Հ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: