ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բնակարանային գողություններ Գորիսում. մեկ անձ կալանավորվել է

02.11.2022 16:06 Գողություն

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր տվել Գորիսի մի բնակիչ. կոտրել էին հանգուցյալ եղբոր տան երկրորդ հարկի պատուհանի ճաղավանդակը, բացել պատուհանն ու գողություն արել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ուսումնասիրեց տարածքը, ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ:
Նույն օրը Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և Գորիսի քրեական հետախույզներն անցան գործի: Շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ ոչ միայն այս, այլև մի քանի այլ գողություններ կարող է կատարած լինել Գորիսի Գետափնյա փողոցում բնակվող 41-ամյա տղամարդը:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին, հետո նաև ներկայացվեց նախաքննական մարմին: Նա խոստովանեց, որ Զորավար Անդրանիկի փողոցի առանձնատուն մտել էր հոկտեմբերի 9-ին:
Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ 41-ամյա տղամարդը սեպտեմբերին մտել էր Բակունցի փողոցի երկու տուն, և մի տնից գողացած ոսկեղենը գրավադրել էր վարկային կազմակերպությունում: Պարզվեց, որ հոկտեմբերի կեսերին Անդրանիկ Զորավարի փողոցում մտել էր ևս երկու առանձնատուն, մի տեղից տարել էր ոսկեղեն, մյուսից` խմիչք ու տարբեր իրեր, իսկ օծանելիք ու փող տարել էր Յոլյան փողոցի մի տնից: Նույն նպատակով նա գնացել էր նաև Անկախության և Գալստյան փողոցներ, գողացել փող ու տարբեր իրեր:
Իրավապահները ստացել են տեղեկություն, որ տղամարդու գողացած ապրանքները թաքցված են նկուղում: Ստուգվել և հաստատվել է նաև այս տեղեկությունը: Նրա կինը դրանք ինքնակամ ներկայացրել է իրավապահներին:
Հետագա միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը խոստովանել է նաև, որ Գորիսի տարբեր տների նկուղներից գողացել է գունավոր մետաղներից պատրաստված իրեր:
Նա կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: