1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել

06.10.2022 10:39 Գողություն

Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունը բնակարանային գողության մասին էր: Համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին ստուգեցին տեղեկությունն ու պարզեցին, որ Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված մի տղամարդ ամիսներ առաջ Վանաձորի Չուխաջյան փողոցի 16 շենքի մի բնակարանից գողացել էր ջեռուցման կաթսա: Պարզվեց նաև, որ տունն ի պահ էր հանձնված Վանաձորի մեկ այլ բնակչի, այլ կերպ ասած` տանը մարդ չէր ապրում: Հենց դա էր պատճառը, որ գողության վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չէր եղել:
Հոկտեմբերի 1-ին 33-ամյա գյումրեցին հրավիրվեց ոստիկանության Բազումի բաժին և խոստովանեց արարքը: Պարզվեց, որ նա միջնորդի միջոցով գազի կաթսան վաճառել էր մեկ այլ վանաձորցու` դրա դիմաց ստանալով 300 դոլարին համարժեք դրամ:
Հաջողվեց հայտնաբերել նաև գնորդին: Բաժին հրավիրված գնորդն էլ հայտնեց, որ թեև կաթսան տեղափոխել է իր տուն, սակայն չի օգտագործել և պատրաստ է այն ներկայացնել իրավապահներին:
Բնակարանային գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: