ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները բացահայտեցին Գետազատում կատարված բնակարանային գողությունը

22.10.2022 10:22 Գողություն

Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է  զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել են, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։  Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։ Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները, տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ։ Նա հրավիրվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու հայտնել, որ գողությունն ինքն է արել։ Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 25-ամյա գետազատցին ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: