ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բնակարանային գողություն Ավանում․ կասկածվողն ու գողոնը հայտնաբերվեցին հենց հաղորդման օրը

06.07.2020 18:12 Գողություն

Հուլիսի 5-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր՝ Աճառյան փողոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզեց, որ բնակարան են մտել բաց պատուհանով։ Տնից հափշտակել էին դրամապանակ, որի մեջ, նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ էր եղել։ Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Ավանի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Հետևողական աշխատանքը արդյունք տվեց հենց հաղորդման օրը։ Հաղորդումից երկուսուկես ժամ հետո կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Ավանի բաժանմունք, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողացված դրամապանակն ու մի քանի հարյուր հազար դրամ։ Նախնական տվյալներով՝ դոլարը փոխանակել էր դրամով ու մի մասը ծախսել։ Բնակարանային գողության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: