ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

06.08.2019 14:53 Գողություն

Հունիսի 4-ին հաղորդվել էր հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Դավիթաշենի մի բնակարանից ոսկյա զարդեր, 12 շիշ կոնյակ և հեռուստացույց գողանալու մասին:
Օգոստոսի 1-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաշտոցի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Նորաշեն թաղամասի 56-ամյա մի բնակիչ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից 40-ամյա մի տղամարդ և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի 27-ամյա մի բնակիչ: Պարզվել է, որ նրանք տարբեր վարչական շրջաններից կատարել են այլ բնակարանային գողություններ ևս:
Օգոստոսի 1-ին երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ նորաշենցու բնակության վայրից հայտնաբերվել է ձևափոխված գազային հինգ և ինքնաշեն մեկ ատրճանակ, գործարանային արտադրության «Սայգա» տիպի հրազեն` առանց համապատասխան փաստաթղթերի, տարբեր փամփուշտներ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: