ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին հերթական բնակարանային գողությունը

09.01.2019 16:40 Գողություն

Հունվարի 5-ին, ժամը 03.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում, 1947 թ. ծնված Ռաֆիկ Վ.-ն հաղորդում է տվել, որ հունվարի 4-ին, ժամը 22.00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել են իր տուն և ննջասենյակից գողացել տեսաձայնագրող սարք ու երկաթյա չհրկիզվող պահարան՝ ոսկյա զարդերով:
Ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 8-ին, ժամը 09.35-ին, իր բնակարանից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Հակոբ Մ.-ին: Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նա:
Հակոբ Մ.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: