1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիլիջանի քրեական հետախույզները մեկ տարի առաջ կատարված բնակարանային գողություն են բացահայտել

10.09.2020 17:02 Գողություն

Սեպտեմբերի 9-ին Դիլիջանի ոստիկանները մեկ տարի առաջ կատարված բնակարանային գողության դեպք բացահայտեցին:
2019 թվականի սեպտեմբերի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գետափնյա փողոցի մի տնից գողություն են արել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին առանձնատան պատուհանը, գողացել բջջային հեռախոս, հագուստ ու կենցաղային իրեր:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեցին: Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց: Որոնողական աշխատանքները շարունակվեցին, և հաղորդումից մեկ տարի անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Դիլիջան քաղաքի 24-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքների արդյունքում նա սեպտեմբերի 9-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: