ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողության փորձը բացահայտվեց

15.08.2019 12:53 Գողություն

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Սևանի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 14-ին, ժամը 16-ին Գեղամավան գյուղի իր տնից բերման են ենթարկել 57-ամյա մի տղամարդու:
Նա խոստովանել է, որ հուլիսին պատուհանի փեղկը հրել-բացելով՝ մուտք է գործել համագյուղացու բնակարան, սակայն գումար չգտնելով և ոչինչ չգողանալով՝ հեռացել:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: