1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողության մեջ կասկածվող երիտասարդները հայտնաբերվեցին

20.10.2023 16:05 Գողություն
Բնակարանային գողության մեջ կասկածվող երիտասարդները հայտնաբերվեցին

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում բնակարանային գողության մասին հաղորդում էր ստացվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին գողության մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է: Այգեհովիտցի երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին: Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով հայտնաբերեցին նաև գողության մեջ կասկածվող մյուս՝ 21-ամյա երիտասարդին, որը նույնպես Այգեհովիտ գյուղի բնակիչ է:
Նա ևս ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանել է, որ 20-ամյա ընկերոջ հետ մուտք են գործել նշված բնակարան և կենցաղային իրեր գողացել:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: