1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թալինի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը

22.06.2023 17:37 Գողություն
Թալինի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը

Մայիսի 18-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ մարտ ամսից մինչև մայիսի 18-ը եղբորորդու տնից գողացել են հեռուստացույց: Արագածավան գյուղի Մուրացանի փողոցի նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ չբնակեցված տուն էին մտել պատուհանի ճաղավանդակը բացելու միջոցով: Իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ, նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, սակայն արագ բացահայտելու նախադրյալներ չկային: Գործի անցան բաժնի քրեական հետախույզները: Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել են նույն գյուղի 29 և 31 տարեկան երկու բնակիչ: Ընդ որում` առաջինը հենց Մուրացանի փողոցի բնակիչ էր:
Հունիսի 21-ին ոստիկանության Թալինի բաժնում 31-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողոնն իր տանն է: Նույն օրը ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև 29-ամյա երիտասարդը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: